Միջոցառման ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է ապօրինի պահվող 174 միավոր տարբեր տեսակի հրազեն, ինչպես նաև 3 գազային և օդամղիչ զենք, անցած տարվա համեմատ 4 միավորով ավելի: Նման միջոցառումների ընթացքում միշտ էլ կարևորվում է բացատրական աշխատանքը: Այս անգամ էլ մեծ մասը ոստիկանության ստորաբաժանումներին ներկայացվել է կամավոր հանձնումների տեսքով:
«Զինանոց 2015» միջոցառման առաջին փուլի ընթացքում հայտնաբերվել և կամավոր հանձնվել է 16 ատրճանակ, 21 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 8 սարք, 14 ինքնաձիգ, 4 ինքնաշեն ինքնաձիգ, 105 միավոր տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, 4 միավոր գործարանային և ինքնաշեն նռնականետ և այլ զենք: Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի մոտ 25.000 փամփուշտ, 24 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 135 նռնակ, նռնակի 58 պայթուցիչ այլն: Նման միջոցառումների ընթացքում սովորաբեր հայտնաբերվում է նաև թմրամիջոց, բացահայտվում են հանցագործություններ: Այս անգամ էլ 2015 միջոցառման առաջին թուլի ընթացքում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում գրանցվել է թմրանյութի հայտնաբերման 4, անձի առևանգման, պետական և անձնական ունեցվածքի ու բնակարանային գողության 1-ական դեպք, նաև հայտնաբերվել է 5 հետախուզվող, ևս 1-ը ներկայացել է կամավոր:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











