Մեծ Բրիտանիայի բնակիչ Քոլին Ֆերզը, ով համացանցում հայտնի է իր արտասովոր հայտնագործությունների շնորհիվ, օգտատերերին գրավել է նոր հոլովակով:

Տեսանյութում նա հերթական նորարարությունն է ցուցադրել. հաց կտրելու համար նախատեսված դանակ, որը միաժամանակ նաեւ տոստեր է: Մեկ օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 200 հազար մարդ է դիտել:

Ըստ RG-ի, դանակի սայրը լավ տաքացնելու համար Ֆերզը դրա ծայրերին էլեկտրական մալուխներ է ամրացրել: Գաջեթը վարդակին միացնելուց հետո դանակի կտրող հատվածը չափազանց տաքանում է եւ մի քանի վայրկյանում տապակում հացը: