Ճապոնիայում նոր միտում է նկատվում. գլուխները թաքցնել տուփերի մեջ։ Այդ կերպ նրանք ֆիլմ են դիտում, գրում է ТСН-ը։
Հենց տուփի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե նրանք կինոթատրոնում են։
Մեծ ստվարաթղթե տուփի մեջ «պատուհան» են բացում պլանշետի կամ հեռախոսի համար։ Սարքը դնում են էկրանով այդ պատուհանից դեպի ներս եւ փորձում են հնարավորինս խուսափել դրսի լույսը տուփից ներս թողնելուց։ Այնուհետեւ գլուխը տուփից ներս են մտցնում եւ պառկած վիճակում վայելում ֆիլմը։
Նոր զվարճանքը ճապոնացիներն անվանել են «Ստվարաթղթե կինոթատրոն»։











