Սովորական ընտանի կատուն, որպես կանոն, միայն ուտում է, խաղում եւ քնում: Սակայն շոտլանդական ցեղատեսակի կատուն ավելի մեծ հաջողությունների է հասել: Նրան առցանց խանութում աշխատանքի են վերցրել որպես գովազդային մենեջեր:
Vesti-ի հաղորդմամբ, պաշտոնին շատ հարմար Շեֆ անունով կատուն ընկերության դեմքն է դարձել: Նա ոչ միայն շրջում է գրասենյակում, այլեւ մասնակցում է ֆոտո եւ վիդեոնկարահանումների, ինչպես նաեւ իր թաթի հետքը թողնում հաճախորդներին ուղարկվող ապրանքների փաթեթավորման վրա:
Ըստ Daily Dot-ի, Շեֆին ընտրել են այդ պաշտոնին հավակնող 700 կատուներից: Հիմա նա նույնիսկ ամսական 225 դոլար աշխատավարձ է ստանում:











