Ընդունելության միասնական քննությունը հանձնող դիմորդները գոհ են «Ֆիզիկա» առարկայի քննական թեստերից։ Այսօր` հունիսի 9–ին, Երեւանի թիվ 189 ավագ դպրոցում բացված քննական կենտրոնում քննություն հանձնող դիմորդները հիմնականում լավ տրամադրությամբ էին դուրս գալիս քննասենյակից` անկնկալելով բարձր միավորներ։
«Լավ հեշտ էր իմ տարբերակը, ուղղակի, ամեն դեպքում, հուզվածությունը կարող էր մի քիչ խանգարել, բացի այդ, որոշ բարդություններ էլ կային»,– NEWS.am-ին ասաց դիմորդներից մեկը։
Դիմորդների մեծ մասը նշեց, որ մեկ տարի է`ինչ պարապում է կրկնուսույցի մոտ։ Նրանց խոսքով` ամենից լարված ու ծանրաբեռնված շրջանը վերջին մեկ ամիսն է եղել, եւ անհամբերությամբ սպասում են քննությունների ավարտին` իրենց առօրյա կյանքին վերադառանալու, ընկերների հետ ժամանակ անացկացնելու համար։
«Քննությունները հանձնեմ, սկսելու եմ կինոներ նայել, գրքերը կարդալ, ընկերուհիների հետ խոսել։ Վիպուսկնոյ կլինի, մենք ընկերներով կնշենք քննությունների ավարտը»,– ասաց դիմորդներից մեկը։
Աղջիկ դիմորդներից մեկն ասաց, որ վերսկսելու է կիթառի պարապմունքները։ Տղաներից ոմանք նշեցին, որ պատրաստվում են «մեծ շուքով» նշել քննությունների ավարտը. «Գնալու ենք խմելու, հաստատ»։
Նշենք, որ այսօր 1860 դիմորդ քննություն հանձնեց «Ֆիզիկա» առարկայից: Դիմորդները ընդունելության միասնական քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից:











