Ամերիկյան Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներն իրար կապող, Հուդզոն գետի տակով անցնող թունելում իրար են բախվել երկու մարդատար ավտոբուսներ։ Միջադեպի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 18 մարդ։
Երեք թունելներից մեջտեղինը փակվել է միջադեպի հետեւանքները վերացնելու համար։ Մանհեթեն ուղեւորվող տրանսպորտն ուղարկել են հարավային ճյուղով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC-ն։
Վթարի վայրից ուղեւորները ոտքով են դուրս եկել։
Լինքոլնի թունելը 2,4 կմ երկարություն ունի, եւ Հուզոնի տակով անցնող երկու թունելներից մեկն է։











