Սոչիիի իշխանությունները նախազգուշացնում են առաջիկա ժամերին ձեւավորվող մրրկասյան վտանգի մասին։ Այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում տարածած հայտարարության մեջ։
«Այս պահին քաղաքում արդեն 100 մմ տեղումներ են տեղացել, ինչը ամսական նորման է։ Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում Սոչի քաղաքում կա ծովի վրա մրրկասյուն ձեւավորվելու վտանգ՝ ցամաք դուրս գալու հնարավորությամբ։ Բնակիչներին խնդրում ենք մնալ տներում»,-ասված է հայտարարության մեջ։













