Էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկանալու դեպքում Հայաստանը «ՀԷՑ»-ին կվճարի տարեկան 35 մլրդ դրամով ավելի գումար:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը տեսանյութ է ներկայացրել, թե թանկացման արդյունքում ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության եւ ժողովրդի հետ:

Ըստ հաշվարկների՝ հայաստանյան ընտանիքը տարեկան 30 հազար դրամով ավելի գումար է վճարելու հոսանքի համար, եւս 50 հազար դրամ՝ թանկացած ապրանքների համար:

Հասարակական կազմակերպությունը անդրադարձել է նաեւ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տեւած ցույցերի՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից լուսաբանմանը՝ ընդգծելով, որ ռուսական ;լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել:

Մանրամասները՝ տեսանյութում: