Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել 20 մարդ: Այս մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «ԻԱՆՍ» գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների, վթարի հետեւանքով մահացել է Կարնատակ նահանգից ընտրված պատգամավորը:

Բեռնատար մեքենան բախվել է արագընթաց գնացքի վագոններից մեկին, որից հետո ռելսերից դուրս են եկել եւս երկու վագոններ: Մեքենայի վարորդը մահացել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Business Standart-ը:

Նախնական տեղեկություններով, գրանիտով բեռնված մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: