Համացանցում հրապարակված տեսանյութը, որտեղ իբրեւ «Ձնեմարդն» էր պատկերված, առաջացրել է օգտատերերի բուռն բանավեճը։
Բիգֆուտին,ինչպես առասպելական արարածին անվանում են Ամերիկայում, նկարահանել էին Կալիֆոռնիայում ՝ Բլաֆֆ- Քրիկ վայրում։ Տեսահոլովակի հեղինակ Մ․Կ․ Դեւիսը հավաստիացնում է, որ նկարահանել է նրան 2008 թ։ Բայց համացանցում այն հայտնվել է մի քանի օր առաջ։ Օպերատորի կարծիքով ՝ իրեն հաջողվել է պատկերել «Ձնեմարդուն», որը նստած էր թփերի հետեւում։ Դեւիսը վստահեցնում է, որ չի տեսել բիգֆուտին, հայտնում է Yahoo News-ը։
Դեւիսը նաեւ պատմել է, որ նկարահանման վայրից ոչ հեռու հայտնաբերել է եղջերուի բզկտված մարմինը։
Ցանցի ոչ բոլոր օգտատերերն են տեսահոլովակում տեսել «Ձնեմարդուն»։ Շատերը համարում են, որ դա մոնտաժ է, կամ էլ բեմադրված նկարահանում։ Մյուսները համարում են, որ կադրում հայտնվել են մարդանման կապիկ, գրում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը։











