Ոստիկանությունը որոնում է օգոստոսի 20-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում գողություն կատարած անձին:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, անհայտ անձը օգոստոսի 20-ին 17:30-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 9 շենքի 1-ին մուտքում գողացել է մի քաղաքացու ոսկե շղթան եւ կախազարդը եւ դիմել փախուստի: Տուժողին պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս:

Կողոպուտ կատարողի դեմքը արձանագրել է տեսանկարահանող սարքը: Տվյալ անձի վերաբերյալ տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ պատրաստած տեսանյութում: