Ֆիլիպինների կղզիներից մեկում զինյալների խումբը 4 մարդ է պատանդառել, որոնցից 3-ը օտարերկրացիներ. 2 կանացի եւ 1 նորվեգացի:

Ատրճանակով զինված 11 զինյալները Սամալ կղզի են հասել մոտորանավակով: Նրանք ներխուժել են Holiday Ocean View հանգստավայրի տարածք եւ պատանդառել մարդկանց: Այս իրադարձության մի մասը նկարահանել են տեսահսկման խցիկները:

FOX News հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ, գերիներն են տեղի նավահանգիստներից մեկի տնօրենը՝ Նորվեգիայից Կյարտան Սեկկինգստադը, կանադական TVI Pacific ընկերության դուստր ձեռնարկության՝ TVI Resource Development Philippines Inc.-ի նախկին գործադիր տնօրեն Ջոն Ռիդսդելը, նրա հայրենակից Ռոբերտ Հոլլը եւ Տեսս անունով ֆիլիպինուհի:

Առայժմ ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանցնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: