Ինդոնեզական Կալիմանտան եւ Սումատրա կղզիներում փակ են դպրոցները, չեղարկվել են տասնյակ թռիչքներ: Ավելի քան 120 հազար մարդ դիմել է բուժհաստատություններ՝ ծանր շնչառական հիվանդություններով: Տարածաշրջանը տառապում է անտառային հրդեհների ծխից:

Հրդեհների պատճառն այն է, որ տեղացիները այրում են անտառները՝ ցանքատարածություններն ավելացնելու համար: Նախկինում իշխանությունները փորձել են կանխել այդ պրակտիկան, բայց ոչնչի չեն հասել: Բժիշկների խոսքով, սմոգը ոչ միայն շնչառական հիվանդություններ է հարուցում, մոխիրը նստում է ջրի մեջ, ինչի պատճաով մարդիկ տուժում են դիարեայից:

Սմոգը տարածվել է նաեւ Սինգապուրի եւ Մալազիայի որոշ շրջաններում, հաղորդում է NTDRussian-ը: