Չորեքշաբթի կալիֆորնիական Իրվայն քաղաքում ինքնաթիռը վայրէջք է կատարել աշխույժ խաչմերուկում:
Փոքրիկ օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, ինչից հետո որոշ ժամանակ շարժվել է Red Hill Avenue-ով: Բարեբախտաբար միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ավելի ուշ պարզվել է, որ օդանավում Orange Coast College-ի աշակերտ եւ հրահանգիչ են եղել: Ինքնաթիռը չի կարողացել այնքան բարձրանալ՝ ոչ հեռու գտնվող John Wayne Airport-ում վայրէջք կատարելու համար:











