Չինաստանում առաջին զբոսաշրջիկները որոնք համարձակություն են ունեցել քայլել ՝ 180 մետր բարձրության վրա գտնվող ապակե կամուրջի վրայով,ցնցված էին ու վախեցած:
Զարմանալի չէ, չէ՞ որ 300 մետր երկարությամբ կամուրջը, որը չինական Խունան նահանգում Shiniuzhai Geopark-ում իրար է միացնում Բուդդայի սարի երկու գագաթները, ամբողջովին ապակուց է պատրաստված, հայտնում է Informing-ը:
Հայտնի է, որ կամուրջը փայտյա է եղել, բայց 2014 թ տախտակների մի մասը փոխարինվել էր ապակով: Իսկ վերջին մի քանի ամիսներին 11 ինժեներ օրուգիշեր աշխատել են, որպեսզի ավարտեն կամուրջի «ապակեպատումը» ՝ այն վերածելով աշխարհի առաջին կախովի կամուրջը, որը ապակյա հատակ ունի
Առաջին զբոսաշրջիկների լուսանկարներում երեւում է, որ նրանցից մի քանիսը վախից չեն կարողանում շարժվել ու ստիպված են եղել նրանց բառացիորեն քարշ տալ:











