ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքից ոչ հեռու ձուկ որսացող Մարք Մաքրաքենը ձկնորսության ժամանակ ջրի տակից ցնցումներ է զգացել, եւ ուշադրություն դարձրել, որ իր շուրջը շնաձուկ է պտտվում։ Մաքրաքենը որոշել է թիակներով պաշտպանվել շնաձկան հարձակումներից. հենց որ ձուկը մոտենում էր, նա հարվածում էր շնաձկան քթին։

Ձկնորին այդպես էլ չի հաջողվում փախուստի մատնել կենդանուն։ «Անգամ երբ ես ափ դուրս եկա, շնաձուկը առաջվա պես ինձ սպասում էր ջրում»,- գրել է Մաքարենը Youtube-ում տեղադրած հոլովակի մեկնաբանության մեջ, հայտնում է Nat-geo-ն։