Ոստիկանությունը որոնում է սեպտեմբերի 24-ին Վանաձորի տարադրամի փոխանակման կետից գողություն կատարած անձին:

Քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաղաքացին արագ մտնում փոխանակման կետ եւ վազելով հեռանում՝ ձեռքին պոլիեթիլենային տոպրակ, որի մեջ  2 միլիոն 300 հազար դրամ գումար: