Երեւանի Խանջյան փողոցում կայանված ավտոմեքենաներից մեկից սեպտեմբերի 16-ին 26-ամյա երիտասարդը փորձել է մագնիտոֆոն ու մոնիտոր գողանալ:
Ոստիկանությունը հաղորդում է, որ 26-ամյա Գոռ Խչոյանը, որ նախկինում դատված է եղել, փորձել է գողությունը կատարել փողոցում կայանված «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենայից, որի դուռը բացել է իր մոտ եղած բանալիով: Գողությունը կանխել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները:
Գողոնն առգրավվել է, հարուցվել է քրեական գործ:











