«Սեւան» ՔԿՀ-ի աշխատակիցները սեպտեմբերի 23-ին հիմնարկի տարածք բեռնատարով բերված շինանյութի միջից  12 փաթեթ են գտել:

Ոստիկանությունը հայտնում է, որ փաթեթների մեջ եղել է 34,5 գրամ քաշով դեղնականաչավուն հոտով զանգված, գործարանային արտադրության մեկ դեղահաբ, 5 կաթոցիկ եւ 1 USB կցորդ:  Բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը ոստիկաններին է հանձնել նաեւ մեկ հեռախոս: