Սեպտեմբերի 19-ին Ոստիկանության Մալաթիայի, ապա Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց նախկինում մեկ անգամ դատապարտված Էդգար Հովհաննիսյանը: Նա կասկածվում է օգոստոսի 20-ին Նոր Նորքի Միկոյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում մի կնոջ վզից 200.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթա պոկելու՝ գողանալու մեջ: Ոստիկանությունը մոտակայքում տեղադրված տեսախցիկների ֆիքսած տեսագրությունների օգնությամբ հայտնաբերեցին Շահումյան 16 փողոցի բնակիչ Էդգար Հովհաննիսյանին, որը բերման ենթարկվեց եւ խոստոսվանեց, որ գողություններ է արել նաեւ վարսավիրանոցներից ու մեքենաներից:
Հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











