Երեւանի 49-ամյա բնակիչ Գուրգեն Ասատրյանը սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ի սահմանում ոստիկանության «Մալաթիայի» բաժին էր բերման ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով: Շենքերից մեկի մուտքի մոտ հափշտակել էր մի կնոջ ոսկյա կախազարդը, սակայն փախչել չեր կարողացել:
Գուրգեն Ասատրյանը բացի այս դեպքից նախկինում եւս նմանատիպ 2 կողոպուտ էր կատարել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գուրգեն Ասատրյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











