MSC ընկերության զբոսանավը հետաքրքիր նենրկայացում է կազմակերպել, որը նկարահանած օգտատերն այն հրապարակել է YouTube կայքում:
Ազդանշանը, որը նավամատույցին մոտենալիս հնչեցրել է նավի հրամանատարը, հայտնի ռոք-հիթեր է «կատարել»: Հնչել են անգլիական Queen խմբի եւ ամերիկյան երաժիշտ Ջեք Ուայթի կոմպոզիցիաները:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, տեսանյութի մեկնաբանություններում նշվում է, որ դա տեղի է ունեցել Համբուրգի նավահանգստում:











