Հեծանվորդ Քեննի Բելեային պատահական չէ, որ «կախարդ» են կոչում. դժվար թե գտնվի որեւէ մեկը, որը կարող է 20 մետրանոց ճոպանի վրայով հեծանվով անցնել անդունդը:
Այս հնարքն իրականություն դարձնելու համար մարզիկը մի ամբողջ տարի է վատնել: Ընդ որում, նա UCI World-ի քառակի չեմպիոն է՝ առանց ոտքերով գետնին դիպչելու խոչընդոտների միջով անցնելու գծով:
Ըստ Nat-geo-ի, տեսանյութը նկարահանել են Ֆրանսիայի Լա Պլան հանգստավայրում: Քեննին այստեղ բավական ժամանակ է անցկացրել: «Երբ առաջին անգամ բարձրացա ճոպանի վրա, ինչը մի քանի ամսվա վարժանքների արդյունք էր, որոշեցի, որ դա անհնար է: Արդյունքում այս հնարքն նախկինում իմ փորձածներից ամենաբարդը դարձավ»,- պատմել է հեծանվորդը:











