Պիցցայի պատառ գողացող առնետը դարձել է սոցիալական ցանցերի հերոսը։ 15-վայրկյանանոց տեսանյութում առնետը իջնում է մետրոյի աստիճաններով՝ իր հետեւից քարշ տալով պիցցայի կտորը։ Նա օպերատորից թաքնվում է աստիճանի հետեւում, սակայն մի քանի վայրկյան հետո վերադառնում է։

Սկզբում տեսանյութը հայտնվել է բլոգեր Մեթ Լիթլի ինստագրամում, այնուհետեւ հայտնվել Նյու Յորքի UCB թատրոնի տեխնիկական տնօրեն Փեթ Բեյերի միկրոբլոգում, հաղորդում է Goodnewsanimal-ը։

Տեսանյութն ընդհատվում է այն պահին, երբ կենդանին փորձում է վերադառնալ պիցցայի հետեւից՝ հաղթահարելով մարդու հանդեպ իր վախը։

Սոցիալական ցանցերում առնետն ստացել է Pizza Rat («պիցցա առնետ») անվանումը։