Երեւանի բնակիչ, նախկինում հինգ անգամ դատապարտված Արայիկ Միքայելյանը Վայք քաղաքի բնակելի շենքերից մեկի բակից գողություն կատարելու պահին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Վայքի բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից։
Արայիկ Միքայելյանը անհերքելի փաստերի ճնշման տակ խոստովանական բացատրություն է տվել, ըստ որի թիրախ դարձած ռուսական արտադրության ավտոմեքենաներից, մասնավորապես՝ «ՎԱԶ 21-06» մակնիշի, գողացել է տեսաձայնագրիչներ, մարտկոցներ, ռադիատորներ՝ իրենց հովացուցիչներով։
Բացահայտվել է նաեւ նրա կողմից նախկինում կատարված եւս հինգ գողություն, բոլորն էլ՝ ավտոմեքենաներից։
Գողոնը մասամբ առգրավվել է։ Կատարվում է քննություն։











