Ամերիկյան առաջատար CNN հեռուստաալիքի նորությունների հաղորդավար Էշլի Բանֆիլդն ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Պուտինին Ելցին է անվանել: Բանֆիլդը սխալվել է, երբ Պուտինն ավարտել է իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Հաղորդավարն արագ զգացել է իր սխալը եւ դիմելով հանդիսատեսին, ասել. «Օյ, կներեք ինձ: Ես 20 տարի հետ գնացի»: Դրանից հետո նա շարունակել է պատմել ՄԱԿ-ում ՌԴ նախագահի ելույթի մասին, արդեն ճիշտ նշելով այդ երկրի ներկա նախագահի անունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի-Ուկրաինան»: