Արմեն Նազարյանը մեղադրվում է Ֆրանսիայից Հայաստան ապօրինի կերպով թմրամիջոց ուղարկելու եւ իրացնելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2013թ. նոյեմբերի 27-ին Չարենցավանի մի բնակիչ ծանրոց էր ստացել Ֆրանսիայից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, նախապես իմանալով, որ ծանրոցում կասկածելի բան կա, զննել էին ծանրոցը եւ մարմնի քսուքի մեջ հայտնաբերել թմրամիջոց:
Պարզվել է, որ թմրամիջոցն իրացնելու նպատակով Չարենցավանի բնակչին է ուղարկել Ֆրանսիայում բնակվող Արմեն Նազարյանը: 2014թ. փետրվարին վերջինիս մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:
Արմեն Նազարյանը 2015թ. սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











