Կանադայում անտառում ծնված Քեսիդի անունով անոտ կատվիկը հաշմանդամի սայլակ է ստացել: Այն նվիրել է կենդանիների պրոթեզավորման գործում մասնագիտացող Handicapped Pets Canada կազմակերպությունը:
Ըստ National Geographic-ի, օրերս Քեսիդին ինքնուրույն առաջին քայլերն է կատարել:
Կատվին եւ նրա փոքրիկ քրոջն անտառում գտել են կենդանիների պաշտպաններն ու ապաստան տարել: Անասնաբույժները կարծում են, որ կենդանու հետեւի ոտքերի բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կատվի պորտալարն անհաջող կտրելու հետեւանք է:











