Սիրիայում ռուսական ավիահարվածների հետեւանքով «Իսլամական պետության» զինյալների հրամանատարական կետեր են ոչնչացվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Շուրջ 20 թռիչք է իրականացվել»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ պարզաբանելով, որ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, սպառազինություն, հրահեղուկ նյութեր, ռազմական տեխնիկա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածների կադրերն է հրապարակել:











