Սիրիայում Ռուսաստանի ավիացիոն խմբավորումը անցյալ օրվա աընթացքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 12 օբյեկտներին։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Իգոր Կոնաշենկովը։
«Ցերեկային ժամերին իրականացվել է ավելի քան 20 օդային հարձակում ԻՊ խմբավորման 8 կետերի վրա։ Թռիչքներին մասնակցել են Սու-24 Մ եւ Սու-25 ինքնաթիռները»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ռուսական ավիացիան մեկ օրում կետային հարվածներ է հասցրել ԻՊ 12 օբյեկտների ուղղությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օբյեկտիվ հսկողության տեղեկություններով՝ ամբողջովին ոչնչացվել է Էլ Լաթամնայի շրջանում ԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետը»,- պարզաբանել է ՊՆ ներկայացուցիչը։
Սու-24 Մ ինքնաթիռի հարվածներից ոչնչացվել է Թել Բիսայի մոտակայքում խմբավորման սպառազինությունների պահեստը։











