Արմավիրի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, օգոստոսի 10-ից հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Հարություն Սարգսյանին հայտնաբերեցին հարազատ գյուղում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Նելեգալ-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի աշխատաիկցները Գրիբոյեդով գյուղից հայտնաբերել եւ ոստիկանության բաժին են բերման ենթարկել 32-ամյա Հարություն Սարգսյանին:

Սարգսյանը 2015թ. օգոստոսի 10-ից կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: