Ռուսաստանի երեք բնակիչ շնիկի են հանել ավտոսպասարկման կետի տարածքում գտնվող կոյուղու անցքից, որտեղ վերջինս ընկել էր  անզգուշության հետևանքով։ Կենդանուն անխուսափելի մահից փրկելու համար տղամարդկանցից մեկը գլխիվայր նետվել է հորը, մյուս երկուսը բռնած պահել են նրա ոտքերից։ Շանը մեխանիկները առավոտյան են հայտնաբերել, երբ եկել են աշխատանքի և լսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը վնգստում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Ձախորդ շնիկին հանել են, լվացել, կերակրել և թողել են ավտոսպասարկման կետում ապրելու։