Ոստիկանությունը կրկին հորդորում է հանրությանը՝ կեղծ լուրեր չտարածել երեխաների առեւանգման մասին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին օեպարտիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իրենց դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի քիչ առաջ առեւանգել են 2 տղամարդ: Նշված դպրոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հեռախոսազանգն իրականությանը չի համապատասխանում, իսկ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից է եղել:
Ծնողի հետ ոստիկանության եկած երեխան բացատրություն է տվել, որ իր հաղորդումը չի համապաստախանում իրականությանը:
Ոստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե Հանրապետությունում երեխաներ են առեւանգում, հանում երիկամները եւ վաճառում, քանի որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:











