Ամերիկյան Ֆլորիդայի բազմահարկ բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել: Ներկայում հայտնի է 34 տուժածի մասին, որոնցից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայրում շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ են աշխատում:

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով 7News հեռուստաալիքին, գրում է, որ պայթյունը որոտացել է շենքի տանիքին, տեղական ժամանակով կեսօրին մոտ:

7News-ի տվյալներով, չի բացառվում, որ պայթյուն պատճառը կենցաղային գազի արտահոսքն է:

Ականատեսների վկայությամբ, մասամբ ավերված շենքի ճակատամասի բետոնե կտորներն ընկել են շենքի տակ գտնվող անցորդների վրա: