Ռուսական Սու-25 կործանիչներն ամբողջությամբ կործանել են Սիրիայում «Իսլամական պետության» ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրամասը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կործանվել է նաեւ հարեւանությամբ տեղակայված ահաբեկիչների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի բազան:

ՌԴ ՊՆ տվյալներով, հարվածների արդյունքում ահաբեկիչների ավելի քան 10 միավոր տեխնիկա է այրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից սկսել է կետային ավիահարվածներ հասցնել այդ երկրում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: