Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է ռուսական ավիացիան հարվածներ հասցնում «Իսլամական պետության» դիրքերին:

YouTube-ում տեղադրված տեսանյութում երեւում է Ռաքքա բնակավայրում «Սու-34» օդանավերով «Իսլամական պետության» ջոկատի հրմանատարական կետի ոչնչացման պահը: «Սու-34»-ը կետային հարված է հասցնում «Բետաբ-500» ավիառումբերով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: