Երիտասարդ պարուհի Տերեսա Սին արդեն մտքում հրաժեշտ էր տվել իր iPhone-ին, որը նրա ընկերը պատահաբար օվկիանոսն էր գցել: Սակայն դելֆինն աղջկան արագ վերադարձրել է կորցրած սմարթֆոնը, փոխանցում է Fox News-ը:

Դա տեղի է ունեցել Բահամյան կղզիներում ֆոտոսեսիայի ընթացքում: Տերեսան ընկերոջը խնդրել է պահել հեռախոսը, մինչ ինքը կփորձի հավասարակշռություն պահպանել լողացող հարթակի վրա: Եվ կարողացել էր անել դա, բայց ընկերը պարզագույն խնդրից գլուխ չէր հանել. հեռախոսը նրա ձեռքից ընկել էր օվկիանոսը։

Ի բարեբախտություն պարուհու, վարժեցված դելֆիններից մեկը, որը եւս մասնակցում էր ֆոտոսեսիային, տեսել էր iPhone-ի ընկնելը եւ սուզվել դրա հետեւից: Մի քանի վայրկյան անց, նա ջրից դուրս է լողացել՝ սմարթֆոնը բերանում պահած:

«Դա ուղղակի աներեւակայելի էր: Մենք ու մարզիչը ցնցված էինք ու ծիծաղում էինք», - վերհիշում է Տերեսան: Հետագայում աղջիկը Facebook-ում հրապարակել է iPhone-ի կատարվածի տեսանյութը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։