Արմավիր մարզի Արշալույս գյուղի բնակիչների տնից  սեպտեմբերի 28-ին նույն գյուղի բնակիչներից մեկը գողություն է կատարել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Սամվել Հասոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ գյուղում որոշ բնակիչներ տան մուտքի դուռը չեն կողպում,  գիշերով մտել է գյուղի տներից երկուսը և գողացել բջջային հեռախոս ու  դրամապանակ:

Սամվել Հասոյանը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է: