Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13:20-ին, վայրէջք է կատարել Նիս քաղաքի միջազգային օդանավակայանում:
Հայաստանի թիմը հանգրվանել է Նիսի Անգլիական ափի «Հայաթ Ռեջենս» հյուրանոցում: Հավաքականի հետ ժամանել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հազվադեպ է թիմի հետ մեկնում արտագնա խաղերի: Նա ժամանել է որդու եւ հարսի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանն ու Գաել Անդոնյանը նախօրեին էին ժամանել Նիս:
Հայկական թիմը հոկտեմբերի 7-ին «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում կանցկացնի մարզում, որից առաջ տեղի կունենա հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:
Վերա Մարտիրոսյան՝ Նիսից











