Գյումրիում հոկտեմբերի 6-ին 38-ամյա տղամարդ է բերման ենթարկվել՝ ապօրինի թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով:
Ոստիկանությունը հայտնում է, որ նախկինում դատապարտված Սեւակ Զատիկյանի մոտից հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման բուսական զանգված:
Տղամարդը ոստիկաններին է հանձնել եւ 400 գրամ կանեփանման բուսական զանգված: Նա հայտնել է, որ կանեփի տերեւներն ու ցողունը ինքը հավաքել է Վանաձոր-Գյումրի ճանապարհից՝ ծխելու համար:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











