Քալիֆորնիական Սոլթ Լեյք Թահո քաղաքում թեթեւ շարժիչով Beech 35 Bonanza ինքնաթիռը մխրճվել է տան մեջ: Քաղավիացիայի դաշնային վարչության մամուլի հաղորդագրության համաձայն, օդանավում 2 մարդ է եղել:
Ըստ ՌԲԿ-ի, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ի գիշերը: Տեղական իշխանությունների տվյալներով, տանը եղած մարդկանցից ոչ ոք չի տուժել: Օդանավի ուղեւորների վիճակի մասին տեղեկություններ չկան:











