Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2797-ամյակի առթիվ Երեւանի ազատության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ռոքային թեժ տրամադրություն էր:

Հարյուրավոր ռոքասեր երիտասարդների իրենց ելույթներով ուրախացրին Հայաստանի եւ արտերկրից ժամանած 7 ռոք եւ մետալ խմբեր՝ «Հայարդ», «Նաիրի», «Էմփիռեյ», Vanilla Cage, Scratch the Floor, Perfect Legacy, Dismorial:

NEWS.am-ի հետ զրույցում Վրաստանից ժամանած աղջիկներից կազմված ալտերնաիտիվ ռոք-մետալ խմբի բաս կիթառահար Մարի Կուբանսկին նշեց՝ Երեւանն իրենց այնքան է դուր եկել, որ չեն ուզում հեռանալ, սակայն վաղը ստիպված են վերադառնալ Վրաստան՝ շուտով կրկին Հայաստանի հրաշալի հանդիսատեսի համար ելույթ ունենալու նպատակով:

«Գիտեմ, որ այսօր Երեւանի տոնն է, միայն թե չեմ հիշում որերորդ ամյակն է, բայց հինավուրց եւ շատ գեղեցիկ քաղաք է: Երեւանը եւ հանդիսատեսը մեզ շատ դուր եկան: Հրաշալի տեխնիկա ունեք, անպայման շուտով կվերադառնանք եւ երեւանցիներին իսկական ռոքնռոլ տրամադրություն կպարգեւենք՝ արդեն մենահամերգի տեսքով»,-ասաց վրացուհին՝ շնորհավորելով Երեւանի տոնը:

Ազատության հրապարակում ռոք փառատոնն այնքան թեժ անցավ, որ նույնիսկ երկաթյա պաշտնեշները մի պահ չկարողացան «զսպել» ռոքասեր երիտասարդների ոգեւորվածությունը: