Անկարայում մի տղամարդ Խաղաղության հանրահավաքի ժամանակ զոհվածների համար դրված մեխակները տրորելու եւ ցրիվ տալու համար ծեծի է ենթարկվել։

Թուրքական BeyazTV-ի փոխանցմամբ՝  Անկարայի պայթյունի վայրում դրված ծաղիկներին է մոտեցել մի տղամարդ, սկսել հայհոյել, տրորել ու ցրիվ տվել զոհերի հիշատակին դրված մեխակները։

Սկզբում հավաքվածները չեն հասկացել, թե ինչ է կատարվում, սակայն մի քանի տղամարդ հասկանալով, թե ինչ է անում սադրիչը, հարձակվել ու ծեծի են ենթարկել։

Այդ ժամանակ BeyazTV-ի լրագրողը ուղիղ եթերում հաղորդում է վարել եւ ծեծը ցուցադրվել է ուղիղ եթերով։

Ոստիկանները արագ ձերբակալել եւ հեռացրել են սադրիչին։