Ինժեներ ու YouTube վիդեոբլոգեր Ալեն Պանը սկանդինավյան Թոր աստծո մուրճի՝ Մյելնիրի աշխատող տարբերակն է ստեղծել: Ըստ առասպելի՝ այդ մուրճը տեղից կարող է բարձրացնել միայն արժանին՝ այսինքն ինքը Թորը:

Էֆեկտը ստեղծվում է միկրոալիքային վառարանի՝ 12 վոլտանոց մարտկոցից սնվող տրանսֆորմատորի էլեկտրական մագնիսի եւ մատնահետքերի սքաների օգնությամբ: Երբ մուրճը կանգնած է մետաղական մակերեսի ՝ օրինակ կոյուղու փակ լյուկի վրա, տպավորություն է ստեղծվում, որ Մյելնիրն իրոք դիմադրում է եւ թույլ չի տալիս, որ իրեն բարձրացնեն, մինչդեռ մուրճի տերը դա անում է առանց որեւէ ջանքի, հայտնում է Gazeta-ն: