Ռուսական օդանավերը Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ոչնչաչրել են այն արհեստանոոցները, որտեղ ահաբեկիչները վերանորոգում էին իրենց տեխնիկան եւ այն կայանը, որտեղ նրանց ականային պայթեցման հմտություններն էին սովորեցնում: Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Բացի դրանից այդ նույն տեղանքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կայանը, որտեղ գրոհայիններին ականային պայթեցման հմտություններ էին սովորեցնում: Օբյեկտը ոչնչացվել է «Սու 34» օդանավով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիայում ՝ Դեր Զորի շրջակայքում, ռուսական ռմբակոծիչները նաեւ ոչնչացրել են «Իսլամական պետության» խոշոր ջոկատի հրամանատարական կետը:
«Համ ու Լաթաքիա նահանգներում «Սու 24» ռմբակոծիչներով ոչնչացվել են ահաբեկիչնեչի զինամթերքների պահեստները: Դեր Զորի շրջակայքում ռմբակոծիչները օդային հարվածներով ոչնչացչել են ԻՊ խմբավորման խոշոր ջոկատներից մեկի հրամանատարական կետը»,- ասել է գեներալը:
Սիրիայում ռուսական ավիախմբի օդանավերը անցած օրվա ընթացքում 41 ռազմական թռիչք են արել ու գրոհել «Իսլամական պետության» 40 օբյեկտների վրա, ինչի հետեւանքով ոչնչացվել է Հալեպ նահանգում գործող գրոհայինների զինամթերքի մատակարարման աղբյուրը, հայտնում է Կոնաշենկովը:
Ռուսական օդանավերը Սիրիայում Հալեպ քաղաքի շրջակայքում ոչնչացրել են այն արհեստանոցները, որտեղ գրոհայինները պայթուցիկ սարքեր էին հավաքում ու դրանք տեղադրում մահապարտ ահաբեկիչների ավտոմեքենաների վրա, հայտնել է նա:
Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ ռուսական «Սու-25ՍՄ» գրոհիչները ոչնչացրել են ահաբեկիչների մարզակենտրոնը՝ Սիրիայի Իդլիբ նահանգի սարերում:











