Պերուի ոստիկանությունը կեղծ դոլարների խմբաքանակ է առգրավել՝ ավելի քան 800 հազար դոլար: Իրավախախտները ծրագրում էին դրանք ճապրուկներով եւ ուսապարկերով Նյու Յորք փոխադրել: Չարագործները ձերբակալված են:

NTDTV-ի փոխանցմամբ, հատուկ գործողության անցկացմանը նախորդել է մի քանի ամիս տեւած հետաքննությունը: Պերուացի ոստիկանները համագործակցել են ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության հետ:

Ձերբակալվածների մեկը նախկինում նույնպես հայտնվել էր ԱՄՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նա ապօրինի ճանապարհով մուտք է գործել ԱՄՆ տարածք, այնտեղ անօրինական կերպով թմրանյութ եւ կեղծ թղթադրամներ պահել:

Երկու երկրների իրավապահները շարունակում են համատեղ հետաքննությունը՝ Նյու Յորքում կեղծ դոլարները ստացողին հայտնաբերելու համար: