Հրշեջներին հաջողվել է գտնել և դուրս բերել Լոռու մարզի Կուրթան գյուղի 85-ամյա բնակիչ Սուրեն Գ.-ի դին, որի տունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով ամբղջությամբ այրվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կուրթան գյուղի գյուղապետ Մհեր Գևորգյանը:
«Միայնակ ապրող մարդ էր, երկու օր առաջ էր փայտի վառարան դրել, նաև գազի պլիտա ուներ, չեմ կարող ասել, թե հրդեհն ինչից է բռնկվել, մասնագետներն այժմ պարզում են: Տունն ամբողջությամբ այրվել է, նորմալ տեղ չկա»,-ասաց Մհեր Գևորգյանը:
Ավելի վաղ Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ, փրկարարները չեն կարողանում դուրս բերել 85-ամյա ծերունու դին:
















