Անքորիջում մերկ կնոջ հարձակումից հետո Subway ռեստորանը փակել են: Նիկի Աբրելը, արդեն հագնված, կանգնել է դատարանի առջեւ, որտեղ նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրել:

Կնոջն ազատ են արձակել 10 հազար դոլարի չափով գրավի դիմաց: Քննիչների խոսքով, նա մերկ տեսքով անխնա ավերել է Subway-ը:

Ականատեսների խոսքով, Աբրելը հրաժարվել է դուրս գալ կանացի զուգարանից, եւ հաստատության աշխատակիցները ստիպված են եղել 911 զանգահարել: Մի քանի ժամ անց նա վերադարձել է եւ ավերել ռեստորանը:

Ըստ America.ru-ի, նախնական գնահատականներով, վնասի չափը 20 հազար դոլար է կազմում: Նա կոտրել է սեղաններն ու աթոռները, պատերից պոկել պաստառներն ու լամպերը, կոտրել սառնարանը, զուգարանը: