Բուդդայի արձան կոչվող պատկերը համալրել է այն խորհրդավոր առարկաների հավաքածուն, որոնք հայտնաբերել են Մարսի  վրա Curiosity ապարատի արած լուսանկարներում։ Տեսանյութը եւ լուսանկարները հրապարակվել են Ufo Sightings Daily կայքում եւ արագորեն տարածվել համացանցում՝ քննարկումներ առաջ բերելով Կարմիր մոլորակի վրա կյանքի գոյության հարցի շուրջ։

Ինչպես նշել է ՉԹՕ-ների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի գիտնական Սքոթ Ուորինգը, արձանը նկատել են ժայռոտ բլրի վրա՝ Գեյլի խառնարանի կողքին։ Պատկերը հատուկ ֆիլտրերով մշակելուց հետո այն ավելի հստակ է դարձել, փոխանցում է RG-ն։

«Պատկերում մենք տեսնում ենք աջ ձեռքին հենված նստած մարդ՝ նրա դեմքը, աջ թեքած գլուխը, լայն ուսերը եւ մկանոտ մարմինը»,- ասել է Ուորինգը։