Փոքրիկ լայնադունչ շնաձուկը Հարավային Աֆրիկայի Կվազուլու Նատալ ազգային պարկում փորձել է հարձակվել գետաձիերի ընտանիքի վրա։ Սթեյսի Ֆարելը իր սաֆարիի ընթացքում կարողացել է նկարահանել ծովային գիշատչի անպատկառությունը։  

Սնունդ փնտրող շնաձուկը երկար լողացել է գետաձիերի շուրջը, իսկ հետո մի քանի անգամ փորձել է հարձակվել նրանց վրա։ Սակայն նա հաշվի չի առել, որ գետաձիերը կարող են իրենց պաշտպանել։  Պատասխան ստացած շնաձուկը ստիպված է եղել արագ նահանջել, տեղեկացնում է  Lifenews-ը։